Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է ստեղծել օտար արտադրողի վերահսկողությունից սեփական կործանիչներին պաշտպանելու համակարգ: Վերջինս նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հիշողության քարտ արտասահմանում գնված կործանիչների համար:
Դա, մասնավորապես, վերաբերում է F-16 կործանիչներին: Այդ հիշողության քարտը կկանխի ինքնաթիռի՝ օտար արտադրողի վերահսկողության տակ հայտնվելը, ինչպես նաև թույլ չի տա դրանց թռիչքների վրա ներգործում:
Թուրքիայի կառավարությունն առաջին փուլում այդ նախագծին հատկացնելու է 5 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.79 լիրայի):