Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Քադաֆիի կողմնակի՞ց

Ռուս ուղղափառ եկեղեցու և հասարակության միջև հարաբերությունների սինոդալ բաժնի ղեկավար, Ռուսաստանի հանրային խորհրդի անդամ, Վսեվոլոդ վարդապետ Չապլինը հայտարարել է, որ իշխանությունն իրավունք ունի ուժ կիրառելու խռովությունը ճնշելու համար: Այս մասին գրում է RBC-ն:

«Կան իրավիճակներ, երբ պետությունը կարող է ուժ կիրառել, օրինակ՝ ճնշելու խռովությունները (հենց խռովությունները, այլ ոչ թե ապստամբությունները), դավադրությունները, ժողովրդի կամքին դեմ գնալով՝ նրան օտարներին հնազանդեցնելը: Երբ այդպիսի բաներ են տեղի ունենում, իշխանությունը հասարակության միջոցով պետք է պատասխանի ուժին ուժով»,- ասել է Չապլինը` պատասխանելով Հանրային խորհրդում հնչած հարցին:

«Ո՞վ գիտի, թե ինչպիսին կլիներ հիմա Ռուսաստանը, եթե 1917 թ. փետրվարին և հոկտեմբերին իշխանությունը իրեն վայել ձևով հակազդեր խռովարարներին, որոնք ամենևին էլ չէին ներկայացնում ժողովրդին և բացեիբաց հայտարարում էին, որ ցանկանում են հաստատել փոքրամասնության դիկտատուրան մեծամասնության նկատմամբ»,- ավելացրել է վարդապետը:

Չապլինի այս պատասխանը եղել է իշխանական «Նաշի» (հայաստանյան բազեների ռուսաստանյան տարբերակը) երիտասարդական շարժման ուղղափառ բաժնի ղեկավար Բորիս Յակեմենկոյի այն հայտարարության առնչությամբ, թե Քադաֆին ճիշտ է գործում, որ հրթիռներով և բոլոր հնարավոր միջոցներով ճնշում է իր դեմ դուրս եկածներին: «Եվ սա ամերիկյան «հեղափոխական տեխնոլոգիաների» դեմն առնելու ամենաճիշտ ճանապարհն է»:

Չապլինն ասել է, որ լավ է ճանաչում վերոնշյալ խոսքերի հեղինակին, և որ նա «արյունախում հրեշ չէ, ինչպես ներկայացնում են նրա ասածներից հետո: Հնարավոր է, որ նրա արտահայտածը ճիշտ ձևակերպված չէ, բայց նա արյան կողմնակից չէ»,- ասել է Չապլինը:

Այս ամենը մեծ սկանդալ է առաջացրել Ռուսաստանում: Ակնհայտ քադաֆիամետ քարոզչությունը չէր կարող անտարբեր թողնել շատերին: Կրկնակի տարօրինակ է, որ ցեղասպանություն հիշեցնող գործողություններն աջակցություն են ստանում հատկապես ռուս ուղղափառների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում