Ամերիկացի ընտրողներից մեկը երեքշաբթի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ասել է, թե «լավ տղա լինելը դեռ չի նշանակում լավ փոխնախագահ լինել»: «Ես նրան (Բայդենին) ասացի՝ վայելիր վերջին ամիսներդ, չէ՞ որ լավ տղա լինելը չի նշանակում լավ փոխնախագահ լինել»,- լրագրողներին ասել է ոչ թանկարժեք մի ռեստորանի հաճախորդներից մեկը, որտեղ անսպասելիորեն այցելել էր Բայդենը Օհայոյում նախընտրական միջոցառումից հետո:
Լրագրողները նշել են, որ ԱՄՆ փոխնախագահն ավելի ջերմ ընդունելություն է գտել մեկ այլ այցելուի՝AT&T հեռախոսային ընկերության մասնագետ Դուգ Ռոլոֆի կողմից, որը նրան կարկանդակ է առաջարկել, և մի ամուսնական զույգի կողմից, որը նրան պատմել է պողպատագործության ինդուստրիայում տիրող ծանր վիճակի մասին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:







































