Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ամեն ինչ արվում է սիբիրյան խոցի օջախը տեղում փակելու համար

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում հայտնաբերված սիբիրյան խոց վարակիչ հիվանդության օջախն արդեն փակվում է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ ներկայացնելով օրեր առաջ տարածված սիբիրյան խոց հիվանդության կանխարգելման միջոցառումները:

Նա նշեց, որ օրը մեջ լինում է Վարդենիսի տարածաշրջանում, վերահսկում իրավիճակը և հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում: Նրա հավաստիացմամբ՝ տեղում աշխատում են ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության, գյուղատնտեսության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչները, որպեսզի այդ տարածաշրջանից վարակված տավարի միս այլ համայնքներ, մասնավորապես` Երևան, չհասնեն: Դա է նաև պատճառը, որ Երևանում սիբիրյան խոց չի արձանագրվել:

Հարցին` ինչպե՞ս է սիբիրյան խոց հիվանդությունը տարածվել, պատասխանեց, որ ինչ-որ կերպ հիվանդ կենդանուց վարակը հասել է այդ գյուղ, իսկ թե ինչպես է եկել՝ անասնաբույժները կպարզեն:

«Ոչ մի բարդացած դեպք չունենք: Իմ գնահատմամբ` այն մարդիկ, ովքեր եղել են կասկածելի, նրանց, ում լաբորատորիան էր հաստատել վարակված, բոլորի վիճակը թեթև է, և արդեն երկու օր է` մենք կասկածելի դեպքեր չունենք: Ես օրը մեջ այնտեղ եմ. այն մարդիկ, ովքեր վարակված են, իմ պատասխանատվության տակ են, և շատերն արդեն դուրս են գրվել, շատերն էլ առաջիկա օրերին դուրս կգրվեն»,- մանրամասնեց Արա Ասոյանը՝ հավելելով, որ հենց տեղում է ամեն ինչ արվում` վարակի օջախը փակելու համար:

Հանրապետության գլխավոր համաճարակաբանը դժվարացավ վարակվածների հստակ թիվ հայտնել, քանի որ մարդիկ զգուշավոր են կա և դիմում են յուրաքանչյուր նախանշանի դեպքում: «Առայժմ ես սա չէի համարի խուճապ, բայց զգուշավորություն կա»,- նկատեց Արա Ասոյանը:

Սիբիրյան խոցը կենդանիների և մարդու մոտ հայտնաբերվող սուր վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներին խնամելիս, հարկադրական մորթի և մսեղիքը կտրտելու ժամանակ, ինչպես նաև վարակակիր հումքի հետ շփվելիս։ Սիբիրախտի մաշկային տեսակը վտանգավոր չէ, առավել վտանգավոր է որովայնային և թոքային տեսակը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ-ն սիբիրյան խոցի մասին ահազանգ ստացել էր հոկտեմբերի 20-ին, ուստի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում տասնյակ մարդիկ հոսպիտալացվել էին, որոնցից մեկը՝ Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում