«Ադրբեջանը 2004 թվականից ի վեր ցանկանում էր, որ մարդասպանի դատավարությունը կայանա Ադրբեջանում՝ ասելով, թե նույն պատիժը կարող են իրենք տալ: Ես 2008-ից մինչև 2011 թվականը Ադրբեջանի գրավոր խնդրագրերը կարդացել եմ: Ամեն տարի գրել են մի քանի խնդրագիր և արդարադատության ու արտգործնախարարության կողմից մերժում ստացել: Ամենազարմանալին այն է, որ 2012-ին որևէ գրավոր խնդրագիր չի եղել, բայց եղավ արտահանձնումը»,- Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հոկտեմբերի 23-ի եթերում ասել է Հունգարիայի Հայոց ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:
Նա նշել է, որ իրենք Հունգարիայի պաշոնատար անձանց հետ հանդիպումներում հարցը բաձրացրել են, իսկ այս տարվա օգոստոսի 20-ին, երբ նշվում էր Հունգարիայի պետության տոնը, խորհրդարանի նախագահն ասել է, որ արտահանձնման շուրջ ստորագրություն կա:
«Ես էլ այդ օրը Հայաստան էի գալու, և ասացին, որ փոխանցեմ խնդիրը: Ոչ ոք չէր կարծում, որ նման բան կլինի: 8 տարի շարունակ մենք գիտեինք Հունգարիայի կառավարության դիրքորոշումը, որ ե՛ւ մերժում են, ե՛ւ քննադատում են Ադրբեջանի քաղաքականութունը՝ նրան (Սաֆարովին–1in.am) հերսոսացնելու մասին»,- ասել է հունգարահայ համայնքի ներկայացուցիչը՝ նշելով, որ հարցը փոխանցել է արտգործնախարարությանը և որոշակի աշխատանքներ կատարելու փոխարեն իրեն են հարցուփորձ արել, թե որտեղից գիտի:
Հունգարահայ համայնքի ներկայացուցչի խոսքերով՝ ոչ թե Ադրբեջանն էր ուժեղ, այլ թույլ էր հայկական դիվանագիտությունը. «2004-ի այդ դեպքից հեո Հունգարիայում Ադրբեջանը բացեց դեսպանատուն և փորձեց հայկական համայնքի, հասարակության վերաբերյալ բացասական կարծիք ստեղծել: Մենք դիմել ենք Սփյուռքի արտգործնախարարություններին՝ խնդրելով բացել դեսպանատուն, քանի որ մենք ունենք իրավունքներ ու պարտականություններ՝ որպես ազգային փոքրամասնություն, բայց այդ հարցում առաջ գնալ չենք կարող: Հունգարիայի հայկական ինքնավարությունն ու համայնքը համոզված են, որ եթե լավ աշխատեր ՀՀ արտգործնախարարությունը, կարող էր արտահանձնումը կանխել»:
Բանախոսի խոսքերով՝ թեև բոլորը զայրացած են Ադրբեջանի վրա, բայց ամենամեծ սխալը թույլ տվեց Հունգարիայի կառավարությունը: Հայ համայնքը դիմել է Հունգարիայի օմբուդսմենին՝ ասելով, որ խախտվել են միջազգային նորմեր, գլխավոր դատախազություն ևս դիմելու է՝ նույն հարցով: Ակնկալիք ունեն նաև Հայաստանից. «Ուզում ենք իմանալ՝ Հայաստանի պաշտոնական շրջանակները փորձո՞ւմ են քայլեր կատարել, թե՝ ոչ»:
Նիկողոս Հակոբյանը նշել է, որ իրենք հունգարացիներից բազմաթիվ ափսոսանքի և ներողության խնդրագրերով նամակներ են ստացել, ընդ որում՝ իշխանամերձ և իշխանությանը վստահող շրջանակներից:
Հունգարահայ համայնքի ներկյացուցիչը նաև նշել է, որ այդ երկրի արտգործնախարարը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու որոշակի քայլերի է դիմում. «Սեպտեբերի 4-5-ը մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, որը խնդրեց միջամտել Հայաստանի հետ կապերը վերականգնել: Մենք ասացինք, որ կատարվածը պետք է ստանա փոխհատուցում՝ ԼՂՀ անկախության ճանաչման կամ Ցեղասպանության ճանաչման տեսքով: Իրենք խուսափեցին: Մենք ասացինք, որ հակառակ դեպքում մենք ոչինչ անել չենք կարող»: Եվ այժմ հունգարահայ ողջ համյնքը փորձում է պարզել, թե Հունգարիայից Հայաստանին ցանկացած փոխհատուցումը որն է:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, Հունգարիայի Հայոց ինքնավարության փոխնախագահը նշել է, որ 2006 թ. հայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն էր մեծ աշխատանքի գնով հաջողել բարձրացնել խորհրդարանում: Նիստից մի քանի օր առաջ անակնկալ այցով այդ երկիր է ժամանում Թուրքիայի վարչապետը, և հարցը օրակարգից դուրս է գալիս։









































