Մադրիդում «Շրջափակենք խորհրդարանը» կարգախոսով բողոքի ակցիա է տեղի ունենում: Այն կապված է գալիք տարվա պետբյուջեի քննարկման հետ, որը նախատեսում է կրճատել սոցիալական կարիքների համար հատկացումները:
Երեքշաբթի օրը հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ: Ցույցն արգելված չէ մայրաքաղաքի ղեկավարության կողմից: Խորհրդարանի շենքի առջև ոստիկանության հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան:
Երբ երիտասարդ ցուցարարներից մեկը փորձում է առաջ գնալ, նրան անմիջապես կանխում են:
Ոստիկանությունը նշում է, որ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներն արդարացված են: Սեպտեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի հետևանքով 64 մարդ վիրավորվել էր:











































