Թուրքիայում՝ Իրանի հետ սահմանի մոտ հայտնաբերվել է 5 տոննա մարիխուանա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնաբերված բեռը կապում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» գործունեության հետ, որը, ըստ նրանց, թմրանյութը կիրառում է որպես ֆինանսավորման աղբյուր: Առգրավված մարիխուանայի արժեքը 2 մլն դոլար է, իսկ ծավալը՝ 144 պարկ:
Հիշեցնենք, որ PKK-ն պայքարում է Քրդստանի ինքնավարության համար: Թուրքիայի իշխանությունները կազմակերպությանը մեղադրում են ահաբեկչությունների կազմակերպման և Սիրիայի նախագահ Բաշար Ասադից օգնություն ստանալու մեջ:








































