Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Լալոն հայտարարել է, որ Դամասկոսի կողմից Փարիզին ներկայացված մեղադրանքները սյուռեալիստական են: Ֆրանսիայի ԱԳՆ-ում համոզված են, որ Սիրիայի ներկայիս ղեկավարը պատասխանատու է ավելի քան 35 հազար զոհերի և 300 հազար փախստականների համար, գրում է Interfax-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Փարիզը նպաստում է, որպեսզի «ահաբեկիչները շարունակեն բռնություն գործադրել խաղաղ բնակիչների հանդեպ»:










































