Apple-ի բջջային սարքերի տերերը iOS 6 օպերացիոն համակագի մոտ 200 մլն կրկնօրինակ են ներբեռնել մեկ ամսում, դրա թողարկումից հետո, հայտարարել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
iOS 6-ի վերջնական տարբերակը ներկայացվել էր սեպտեմբերի 12-ին, իսկ օգտվողներին հասանելի էր դարձել մեկ շաբաթ անց: Chitika վերլուծական ընկերության տվյալներով` Apple-ի բջջային տեխնիկայի ակտիվ օգտագործողների ավելի քան 60%-ն ԱՄՆ-ում և Կանադայում անցել է iOS-ի նոր տարբերակին:
iOS 6 համակարգը նորացնելու հնարավորություն ունեն iPhone 4, 4Sև 3GS սմարթֆոնների iPad պլանշետային համակարգիչների երկրորդ և երրորդ սերնդի, չորրորդ սերնդի iPod touch փլեյերների տերերը:
iOS հիմքով առաջին սարքը եղել է 2007թ-ին թողարկված iPhone սմարթֆոնը:










































