Apple ընկերությունը վաճառել է ավելի քան 100 միլիոն iPad պլանշետներ 2.5 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
Ինչպես նշել է Կուկը, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Apple-ին հաջողվել է վաճառել մոտ 10 միլիոն պլանշետային համակարգիչներ:
Չնայած այն հանգամանքին, որ iPad-ը չի եղել առաջին սարքավորումն իր տեսակի մեջ, սակայն հենց Apple ընկերությունն է ստեղծել պլանշետային շուկան իր ժամանակակից տեսքով: Բջջային տեխնիկայի այլ արտադրողներ դեռևս չեն կարողանում հավասար կերպով մրցակցել iPad-ի հետ, որը վերահսկում է պլանշետների սեգմենտի մոտ 2/3-ը:











































