Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ

Կոնգրեսը ճանաչեց Քոչարյանի ունեցվածքի լեգիտիմությունը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում ով տիրում է իշխանությանը, նրանն է լինում նաև կապիտալը, տնտեսությունը, և Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում խլելու է Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի սեփականությունը:

«Լինելու է կենաց և մահու պայքար, և ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետև Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը և բիզնեսը իրարից բաժանված լինեն, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինեն դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով և այլն: Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, որ կարող են համախմբվել և՛ Հայ ազգային կոնգրեսը, և՛ «Բարգավաճ Հայաստանը», և՛ ընդհանրապես լայն հասարակությունը»,- «Ազատությանը» հայտարարել է Լևոն Զուրաբյանը:

Սա, ըստ էության, նշանակում է, որ Հայ ազգային կոնգրեսը ճանաչում է Ռոբերտ Քոչարյանի սեփականության լեգիտիմությունը` այն սեփականության, որի մասին հենց նույն Կոնգրեսը նախորդ տարիներին հայտարարում էր, և մեջբերելով զանազան աղբյուրներ` նշում, որ Քոչարյանը իր իշխանության տարիներին չորս միլիարդ դոլար է յուրացրել և այդքան ունեցվածք կուտակել: Եվ ահա այս քարոզչական հավատամքով տարիներ շարունակ հանդես եկած Կոնգրեսը ներկայումս անուղղակիորեն ճանաչում է Քոչարյանի սեփականության լեգիտիմությունը: Ուղղակի ճանաչումն էլ երևի թե չի ուշանա` նկատի ունենալով, օրինակ, այն, որ Կոնգրեսը եթե նախկինում էլ ԲՀԿ հետ գործակցության մասին էր ուղղակի խոսում, այսօր արդեն ավելի ու ավելի բացվում և ուղղակիանում է:

Իսկ ինչո՞վ է այստեղ ճանաչվում Քոչարյանի սեփականության լեգիտիմությունը: Կոնգրեսի համակարգող և խմբակցության ղեկավար Զուրաբյանը նախ նշում է, որ Սերժ Սարգսյանը պետք է խլի Քոչարյանի ու Ծառուկյանի սեփականությունը, ու նրանց խնդիրը հենց դրա համար է և լինելու է կենաց և մահու պայքար: Հետո այդ համատեքստում Զուրաբյանը խոսում է այն մասին, որ իրենք պետք է գան և փորձեն երկրում հաստատել խաղի այնպիսի կանոններ, որ այլևս սեփականություն խլելու հարց չլինի: Զուրաբյանը հայտարարում է, որ այդ հարցում են ցանկանում հենց ընդհանուր հայտարարի գալ ԲՀԿ հետ: Իսկ ի՞նչ է նշանակում ԲՀԿ հետ գալ ընդհանուր հայտարարի: Դա նշանակում է ընդհանուր հայտարարի գալ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև առնվազն միամիտ պետք է լինել մտածելու համար, որ Գագիկ Ծառուկյանը կարող է Կոնգրեսի հետ համաձայնության գալ Քոչարյանի թիկունքում: Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը ԲՀԿ հետ համաձայնության մասին քայլերով, փաստորեն, քայլեր է կատարում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի լեգիտիմությունը ճանաչելու ուղղությամբ, այսինքն` հայտնում է այդպիսի պատրաստակամություն:

Այստեղ, իհարկե, այլ հարց է, որ «Բարգավաճ Հայաստանին» ու Քոչարյանին Կոնգրեսի այդ պատրաստակամությունը կարող է չհետաքրքրել ընդհանրապես: Ավելին` հավանական է, որ Կոնգրեսը ընդհանրապես սկսել է ԲՀԿ-ին և Քոչարյանին չհետաքրքրել, և այդ իսկ պատճառով հետաքրքրություն առաջացնելու համար Կոնգրեսի ղեկավարները նույնիսկ պատրաստ են ստանձնել Քոչարյանի և Ծառուկյանի սեփականության լեգիտիմությունն ապահովողի դերակատարությունը: Ծառուկյանին ու Քոչարյանին Կոնգրեսի այդ ֆունկցիան առնվազն չի խանգարի: Այսինքն` այս իմաստով նրանք, իհարկե, դեմ չեն լինի, որ Կոնգրեսը ստանձնի այդ առաքելությունը: Ըստ երևույթին, դրա շուրջ կբանակցեն, թե ինչ է ստանալու Կոնգրեսը այդ ծառայության դիմաց: Եթե ԲՀԿ-ն ու Քոչարյանը կարողանան գալ իշխանության, միգուցե Կոնգրեսը կստանա պատվավոր ընդդիմության կոչում: Եթե չգան իշխանության, ապա միգուցե Կոնգրեսը ընդամենը վճարվի իր մատուցած ծառայության դիմաց, եթե, իհարկե, Ծառուկյանն ու Քոչարյանը մնան վճարունակ, համենայնդեպս` ըստ Կոնգրեսի համակարգողի վարկածի:

Այստեղ ուշագրավ է ևս մեկ միտում, որը գուցե արժե արձանագրել: Խոսքն այն մասին է, որ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը, փաստորեն, առաջին անգամ հրապարակայնորեն ակնարկում է ոչ միայն բուն Գագիկ Ծառուկյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության պատրաստակամության մասին: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի սեփականության հանդեպ Սերժ Սարգսյանի սպառնալիքի մասին և այդ կոնտեքստում անհրաժեշտ համարելով ԲՀԿ հետ խաղի կանոնների շուրջ պայմանավորվելը` Լևոն Զուրաբյանը, փաստորեն, խոսում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվելու հնարավորության մասին: Միգուցե սա պարզապես «Բարգավաճ Հայաստանի» պահանջն է, այն գինը, որ ԲՀԿ-ն Կոնգրեսից պահանջում է գործակցության հետագա շարունակության համար:

ԲՀԿ-ն ներկայումս Կոնգրեսի հանդեպ դոմինանտ դերում է և կարող է ներկայացնել իր պահանջները: Իսկ դրանով էլ միգուցե Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերություններն է պարզում և նրան, այսպես ասած, վկայում, որ իրականում Հայ ազգային Կոնգրեսի հետ խաղում է միայն Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ: Որպես ապացույց Ծառուկյանն, ըստ ամենայնի, Կոնգրեսի առաջ դնում է Քոչարյանի սեփականության իրավունքը ճանաչելու պայման ու նաև Քոչարյանին էլ, այսպես ասած, համագործակցության ծիր ներառելու պատրաստակամության պայման` սրանով միևնույն ժամանակ փորձելով արգելակել իր հանդեպ Ռոբերտ Քոչարյանի մոտ անվստահության առաջացումը կամ առկա անվստահության առավել մեծացումը: Ծառուկյանի համար այստեղ ռիսկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հանդեպ վերջնականապես կորցնելով վստահությունն ու կասկածելով երկակի խաղի համար` կարող է խաղի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ և Ծառուկյանին «զոհել» ժամանակից շուտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում