Երկար սպասված iPad mini–ի ներկայացմանը հաշվված օրեր են մնացել, իսկ մինչ այդ համացանց արտահոսք է տեղի ունեցել:
Ըստ համացանցային աղբյուրների տեղեկությունների` նորացված iPad-ը կարող է դառնալ ոչ միայն Lightning-ի և չորրորդ սերնդի LTE բջջային կապի, այլև կատարելագործված FaceTime տեսախցիկի կրողը:
Այս պլանշետ-համակարգչի արժեքն ԱՄՆ-ում սկսվելու է մոտ 329 դոլարից: Սակայն Wi-Fi ծրագիր ունեցող iPad mini-ն կարժենա 429 և 529 դոլար, որը գրեթե համարժեք է մեծ iPad-ի գնին:











































