Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը ժամանել է Բեյրութ` լիբանանցի պաշտոնյաների հետ երկրում տիրող իրավիճակը քննարկելու համար: Առաջին հերթին դա վերաբերում է հետախուզության գեներալ Վիսամ Ալ-Հասանի սպանությանը և դրան հաջորդող բախումներին:
Քեթրին Էշթոնը նախատեսում է հանդիպել նաև Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և խորհրդարանի պատգամավորների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էշթոնն այցելել էր Հորդանան, որտեղ քննարկել էր սիրիացի փախստականների հարցը:









































