Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ թիմի առաջիկա խաղի մասին:
«Հանդիպման ողջ 90 րոպեն դորտմունդցիները հանդես են գալիս ամուր ու արագ տեմպով: Չնայած Չեմպիոնների Լիգայում ոչ այնքան մեծ փորձ ունենալուն՝ «Բորուսիա»-ն փորձառու թիմ է, հատկապես հարձակման գծում: Նրանց մարզադաշտում հանդես գալը յուրատեսակ զգացողություն է: Այդ մարզադաշտում տիրող մթնոլորտը եզակի է նույնիսկ Գերմանիայում»,- ասել է Խեդիրան:


































