Ինչպես նշում է BBC-ն, երեկ Սաուդյան Արաբիայի Արևելքում տեղի ունեցած բախումների հետևանքով կան վիրավորներ: Բախումները տեղի են ունեցել Ալ-Քաթիֆ քաղաքում, որը բնակեցված է հիմնականում շիաներով: Ըստ որոշ աղբյուրների` վիրավորվել է երեք մարդ:
Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 800 մարդ, հիմնականում՝ շիա մուսուլմաններ, որոնք պահանջել են ազատ արձակել բանտերում գտնվող իրենց ընկերներին, քանի որ կարծում են, որ նրանք ձերբակալվել են քաղաքական շարժառիթներվ: Ոստիկանությունը կիրառել է հրազեն և ռետինե մահակներ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում արգելվել են ցանկացած տիպի զանգվածային միջոցառումներ: Ոստիկանությունը զգուշացրել էր, որ թույլ չի տալու, որպեսզի երկրում անցկացվեն բողոքի ակցիաներ: