Ջրատար խողովակները շինարարները որպես հումք են օգտագործել մեքսիկական Տեպոստլան զբոսավայրում նոր՝ Tubohotel-ի կառուցման համար:
Ինչպես հաղորդում է mexico24.ru ինտերնետ-ռեսուրսը, ի զարմանս հանգստացողների` չնայած հյուրանոցի հարդարման զուսպ լինելուն, այն բավական հարմարավետ է ու իր չափանիշներով չի զիջում սովորական հյուրանոցներին:
Խողովակում տեղադրված են մահճակալ, պահարան ու այլ անհրաժեշտ պարագաներ: Համարների յուրահատկությունը կայանում է նրանում, որ տեսարան է բացվում դեպի Տեպոստլան սարը:
Ինչպես հայտնել է հյուրանոցի սեփականատեր Ռոբ Անդերսոնը, այդ անսովոր հյուրանոցում զբոսաշրջիկներին առաջարկվում է ամբողջական ծառայություն, որը նրանք ստանում են մյուս հյուրանոցներում: Ամեն խողովակ-համար ունի իր մահճակալը, գիշերալամպը, դարակը, լոգարանը:
Ջերմաստիճանը մշտապես պահպանվում է, կա Wi-Fi: Մուտքի դռները ապակուց են:
Նման հյուրանոցում 1 օր անցկացնելը երկու անձի համար արժե 50 դոլար:








































