Բենինի դատական իշխանությունները երկրի նախագահ Յաի Բոնիի դեմ մահափորձի համար պաշտոնական մեղադրանք են ներկայացրել մի խումբ անձանց, որոնց թվում է նախագահի եղբոր դուստրը: Այս մասին հայտնել են երկրի դատախազությունից:
Գործի առնչությամբ 3 գլխավոր կասկածյալները ձերբակալվել են կիրակի: Նախագահի եղբոր դուստր Զուբերաթ Կորա-Սեկեից բացի, անվտանգության ծառայությունները ձերբակալել են նախագահի անձնական բժշկին՝ Իբրահիմ Մամա Սիսեին և առևտրի նախկին նախարար Մուջայդու Սումանուին:
Հետաքննության տվյալներով՝ դավադրության կազմակերպիչը արտասահմանում ապրող գործարար Պատրիս Տալոնն է: Նա իբր հորեղբոր աշխատակազմում աշխատող աղջկան և բժշկին առաջարկել է նրա ցավազրկող դեղահաբերը փոխարինել թույնով:
Հաղորդվում է, որ դրա դիմաց գործարարը նրանց խոստացել է վճարել մոտ երկու միլիոն դոլարին համարժեք գումար: Նախկին նախարարն այդ գործարքում հանդես է եկել որպես միջնորդ, հաղորդում է Agence France-Presse-ը:











































