Thursday, 25 06 2026
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են

Սոֆի Մխեյանից ամեն ինչ է հեշտ ստանալ (տեսանյութ)

Երգչուհի Սոֆի Մխեյանը Հայաստանի մասին նոր երգ է թողարկել: Նրա խոսքով` մարդու կյանքում հասունանում է մի պահ, երբ հարց ես տալիս` ինչ է հայրենիքը քեզ համար, և այդ ժամանակ մեջդ ծնվում է Հայաստանին նվիրված երգ:

Երգչուհու խոսքով` ինքն իսկապես շատ է սիրում հայրենիքը: Նա փորձել է այս երգով տարբերվել, և մինչ այս Հայաստանին նվիրված երգերի խոսքերով փորձել են Ավետ Բարսեղյանի հետ մի նոր երգ ստանալ` երգերի խոսքերը մոնտաժելով և Հայաստանին նվիրված նոր երգ ստանալով: Երգը կոչել են «Հայաստանի երգը»:

Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայաթյանն է, երաժշտության հեղինակը` Էդգար Ալեքսանյանը, խոսքերի մոնտաժը` Ավետ Բարսեղյանի և Գրիգոր Կոկչյանի:

Արեն Բայաթյանի խոսքով` տեսահոլովակում փորձել են, որքան հնարավոր է, քիչ ներկայացնել երգչուհուն, քանի որ պետք էր ստեղծել մի բան, որը կառանձնանար: Այդ պատճառով որոշել են, որ տեսահոլովակը չպետք է լինի սինթետիկ:

«Ինչ ներկայացրել ենք, բնականի մեջ ենք ներկայացրել, իսկ Սոֆիից յուրաքանչյուր հարցում հեշտ է ամեն ինչ ստանալ»,- ասել է Արեն Բայաթյանը:

Երգչուհին ասաց, որ դիմել է երգերի բոլոր կատարողներին, նրանք տվել են իրենց համաձայնությունը, բայց թե հիմա ով ինչպես կընդունի` պարզ չէ.

«Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ շոու-բիզնեսում մի քիչ այլ կերպ է` եթե անգամ արձագանքը դրական չէ, դիմացից չի ասվում, ամեն ինչ քննարկվում է ետևում: Սակայն չեմ կարծում, թե մենք վատ բան ենք արել. ևս մեկ անգամ փորձել ենք ընդգծել այն երգերը, որոնք իսկապես սիրված են»,- ասաց երգչուհին` ավելացնելով, որ երգը կգտնի իր տեղը Հայաստանին նվիրված երգերի ցանկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում