Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՏՏ բնագավառի զարգացման կայուն աճը շարունակվում է

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում 2011 թվականի համեմատ աճը կազմում է 25 տոկոս: Այս բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի փոխարեն հասել է 350-ի: Եթե 2011-ին ոլորտի շրջանառությունը կազմել է 200 մլն, ապա ակնկալվում է, որ այս տարի այն կհասնի 250 մլն դոլարի: Ենգիբարյանի խոսքով՝ ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ հավասարվել է տեղական և արտասահմանյան կազմակերպությունների կշիռը, ինչը նշանակում է, որ տեղական ընկերությունների շրջանում տեղի են ունենում լուրջ զարգացումներ:

Տեղեկացվել է, որ ներկայում ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, բարձրանում է նաև դեպի Եվրոպա արտահանման ծավալը: Ոլորտում նախորդ տարի աշխատել է 6 հազար 700 մասնագետ, իսկ ընթացիկ տարում այն կանցնի 7 հազար 800-ի սահմանը՝ ապահովելով 15 տոկոսի աճ: Ենգիբարյանի գնահատմամբ՝ ՏՏ բնագավառում մեր երկրի մրցակցային առավելությունները մարդկային կադրերն են, հետազոտական և նորարական ծրագրերը, բարձր է գնահատվում նաև պետության մասնակցությունը տարբեր նախագծերում: «Լուրջ զարգացումներ են սկսվել նաև մարզերում: Գյումրիում իրականացվում է Տեխնոպարկի ծրագիրը, Վանաձորում ևս զարգացման լուրջ ներուժ է առկա: Հայաստանում են տեղակայում իրենց հետազոտական ինստիտուտներն այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը, «Դե Լինք»-ը, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը և այլք: Վերջինիս, ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ էլ մեկնարկում է Ազգային ինժեներական լաբորատորիայի ծրագիրը՝ Ճարտարագիտական համալսարանում»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը:

Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ այնտեղ ամերիկյան կապիտալով բացվել է երրորդ կազմակերպությունը, Տեխնոպարկի ձևավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք: Ակնկալվում է, որ «Սինոփսիս» և «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաև Արցախում:

Նիստի ընթացքում այնուհետև անդրադարձ է կատարվել «ԱրմԹեք-2012» կոնգրեսի կազմակերչական հարցերին: Նշվել է, որ այն տեղի կունենա 2012թ.-ի դեկտեմբերի 10-11-ին՝ Սիլիկոնյան հովտում: Հատուկ շեշտադրում է կատարվելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցությանը և նոր գաղափարների մշակմանը: Կոնգրեսին մասնակցելու են հյուրեր՝ ԱՄՆ-ից, եվրոպական և ասիական մի շարք երկրներից, Ավստրալիայից:

Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնյան հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը և Intel ընկերության հետ կկնքվի Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի աշխատանքներին վերաբերող ընթացիկ այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս զարգացման և ուսումնական ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում