Էլեկտրոնիկա արտադրող LG ընկերությունը վերելակում խաղարկմամբ նոր հեղուկբյուրեղյա դիսփլեյների գովազդային արշավ է իրականացրել: Հոլովակը տեղադրվել է LG-ի հոլանդական կայքում:
Խաղարկություն իրականացնելու համար ընկերությունը վերելակի հատակին էկրաններ է տեղակայել՝ դրանք նմանեցնելով սալիկների: Վերելակ մտնելուն պես` ազդանշան է տրվել, որից հետո սալիկները սկսել են հորը թափվել (էկրաններում ցուցադրվել են թափվող սալիկներ): Ի զարմանս ուղևորների` նրանք շարունակել են կանգնած մնալ թափանցիկ հատակի վրա:
Ակցիան իրականացվել է GNU/Linux օպերացիոն համակարգի կիրառմամբ:
Նշենք, որ ընկերությունը հայտնի է նման խաղարկումներով իր արտադրանքները գովազդելով:









































