Մատակարարումների հյուսիսային ցանցը, ի հեճուկս ԱՄՆ-ի ակնկալիքների, չի նպաստի Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի վերացմանը: Նման եզրակացություն է արվել «Բաց հանրություն» հիմնադրամի հետազոտության մեջ:
Կենտրոնական Ասիայի երկրներից ԱՄՆ-ի կախվածության աճի կոնտեքստում Վաշինգոեոնի քաղաքական գործիչները Հյուսիսային ցանցի զինվորականների համար մշակված մատակարարումների մասին խոսում էին՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհի» մասին: Նպատակը լճացման մեջ գտնվող տարածաշրջանի տնտեսություններին օգնելն է՝ խթանելով տարածաշրջանային առևտուրը և այդ գործընթացի ժամանակ կայունություն ապահովելով Աֆղանստանում:
Այդ գաղափարը 2011 թ. Դուշանբեում հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հույս էր հայտնել, որ «Նոր Մետաքսի ճանապարհը» կընդլայնի Տաջիկստանի տնտեսական հնարավորությունները:
Սակայն նոր հետազոտության եզրակացությունների համաձայն, Քլինթոնը չափազանց լավատես էր: Մատակարումների հյուսիսիային ցանցը, որը 2009 թվից հետո դարձել է Աֆղանստանի զորքերի մատակարման հիմնական ուղին, չի նպաստում առևտրական կապերի հեշտացմանը և կոռուպցիայի նվազմանը այդ տարածաշրջանում: Հետազոտության տվյալների համաձայն՝ Հյուսիսային ցանցը Կենտրոնական Ասիայի վրա ավելի շուտ հակառակ ազդեցությունն է ունենում:
Գրեմ Լիի հոդվածում նշվում է, որ գործնականում Հյուսիսային ցանցը այնպես չի գործում, ինչպես որ նախատեսվում էր տեսության մեջ: «Քիչ հիմքեր կան ենթադրելու, որ Հյուսիսային ցանցը կնպաստի տարածաշրջանային համագործակցության աշխուժացմանը, իսկ որոշ դեպքերում դրա գործունեությունը հանգեցնում է սահմանային սակագների բարձրացմանը: Բացի այդ, կողմնակի կերպով Հյուսիսային ցանցը, ըստ ամենայնի, նպաստում է Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի ամրապնդմանը: Այն հազիվ թե ինչ-որ կերպ բարձրացնում է տարածաշջանային առևտրի արդյունավետությունը, իսկ եկամուտները հասնում են ոչ թե շարքային քաղաքացիներին, այլ մնում են գլխավորապես ոչ թափանցիկ պետական գանձարանում»,- եզրակացրել է նա:







































