Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարարի թեկնածու Կախա Կալաձեն հնարավոր է համարել երկրում գազի ու բենզինի գների նվազեցումը: Այս մասին Կալաձեն այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանում, որտեղ ընթանում են նախարարների թեկնածուների լսումները:
Կալաձեն հայտարարել է. «Մեր տեղեկություններով՝ հնարավոր է նվազեցնել բենզինի ու գազի գները: Այդ պատճառով էլ հենց որ ես նշանակվեմ էներգետիկայի նախարար, այդ ժամանակ մենք կսկսենք խորհրդակցություններ անցկացնել համապատասխան ընկերությունների հետ:
Էներգետիկայի նախարարության գլխավոր առաջնահերթությունը լինելու է փոքր և միջին հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցման հարցում մենք խորհրդակցություններ ենք անցկացնելու շրջակա միջավայրի պահպանման նախարարության հետ»:









































