Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ վստահություն է հայտնել, որ Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է շարունակել նախորդ կառավարության ուղղությունը և առաջ ընթանալ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում.
«Ես վստահ եմ, որ Վրաստանում երկու քաղաքական ուժերն էլ կհասնեն կոնսենսուսի գլխավոր թեմայի շուրջ, ինչը վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ լինի դա հարևանների հետ լավ հարաբերությունները, տարածքային ամբողջականությունը կամ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ինտեգրվելը:
Ես վստահ եմ, որ պարոն Իվանիշվիլին պատրաստ է շարունակել այդ ուղին և առաջ ընթանալ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: ՆԱՏՕ-ն իր հերթին հավատարիմ է այն խոստումներին, որոնք գրանցվել են Բուխարեստի գագաթնաժողովում»:









































