Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կապի և տեխնոլոգիաների փոխնախարար Ալի Հաքիմ Ջավադին հայտարարել է, որ մի շարք երկրներ օգտագործում են կեղծ IP հասցեներ՝ Իրանի դեմ կիբեր հարձակումներ իրականացնելու համար:
Ջավադին հավելել է, որ Իրանը կապ չունի ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ իրականացված կիբեր հարձակումների հետ. «Իրանը կիբեր հարձակում չի իրականացրել այլ երկրի դեմ: Դա կիբերտիրույթի օգտագործման խախտում է, իսկ Իրանը շահագրգռված չէ դրանում»:
Հոկտեմբերի կեսին ամերիկյան TheWall Street Journal պարբերականը գրել էր, թե ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի կառավարությունը ոչ վաղ անցյալում կիբեր հարձակումներ է կազմակերպել ամերիկյան ֆինանսական ինստիտուտների նկատմամբ:









































