Բիվերթոն ամերիկյան քաղաքում ոստիկանությունը ժամանակավոր խնամակալության տակ է վերցրել մի գերմանամկան, որը հայտնաբերվել է այն կնոջ ավտոմեքենայում, ով ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Ավտոմեքենայի վարելու ժամանակ կրծողը գտնվել է ոչ հատուկ վանդակում:
Ստացված տվյալների համաձայն` 27-ամյա կինը գերմանամկանը իր հետ գնումների էր տարել և նրան նստեցրել էր ծնկներին: Երբ մեքենան կանգնեցրել են, կինը նրան դրել է կողքի նստարանին, որպեսզի զրուցի իրավապահների հետ:
Ոստիկանությունը հաստատել է, որ կինը գինովցած է, և նրան տարել է բաժանմունք: Իրավապահ մարմիններն իրենց հետ տարել են կրծողին, որին չեն կարողացել միանգամից բռնել: Ոստիկանությունը կնոջը խոստացել է հոգ տանել կենդանու մասին, սակայն նա հայտնել է, որ ոչ ոք չի գալու նրա հետևից, և կարող են նրան ուղղակի սպանել:
Չնայած դրան, նա շուտով վերադարձել է իր կենդանու հետևից:









































