Կիոտոյի հաշվողական նյարդաբանության լաբորատորիայի գիտնականները մշակել են երազները հաշվարկելու տեխնոլոգիա, որի աշխատանքի ճշգրտությունը կազմում է 75-80%:
Իրենց հետազոտության մեջ գիտնականների թիմը տեսածրել (սքանավորել) է երեք կամավորների ուղեղը քնի ժամանակ: Հենց հատուկ ալիքները վկայել են, որ մարդը երազ է տեսնում, ապա նրան արթնացրել են ու խնդրել պատմել, թե ինչ է տեղի ունենում նրա երազում:
Մեկ ժամվա ընթացքում փորձի մասնակիցներն արթնացել են շուրջ 10 անգամ, որոնցից 7 դեպքում նրանց հաջողվել է ֆիքսել այն կերպարները, որոնց նրանք տեսել են երազում:
Ընդհանուր առմամբ՝ գիտնականների տրամադրության տակ է հայտնվել շուրջ 200 պատմություն տարբեր մարդկանց մասին:
Կամավորների մեծ մասը երազում տեսել է ինչ-որ կենցաղային նկար, ոմանք խոսել են հայտնի դերասանների հետ հանդիպման կամ այլ անսովոր իրադարձությունների մասին:
Արդյունքնում՝ մասնագետները կարողացել են հաշվել շուրջ 20 առավել հաճախ հանդիպող աստիճանների՝ «տղամարդ», «կին», «համակարգիչ», «ավտոմեքենա» և այլն:
Այնուհետև գիտնականների խումբը՝ Յուկիյասու Կամիտանի գլխավորությամբ բոլոր մասնակիցներին առաջարկել է դիտել այն կերպարներով նկարները, որոնք հանդիպել են նրանց երազում: Այդ ժամանակ Ֆիքսել են գլխի ալիքները և դրանք համեմատել երազի ժամանակ նկարահանվածի հետ:
Դրա օգնությամբ որոշվել են գլխուղեղի այն որոշակի կենտրոնները, որոնց ակտիվությունը վկայում է, որ մարդը մտածում է այս կամ այն օբյեկտի մասին:
Ստացված արդյունքը ներկայացվել է Նյու Օռլեանում նյարդակենսաբանների ամենամյա կոնգրեսում:
Մասնագետներն ասում են, որ տվյալ հետազոտությունն անկարող է օգնել լույս սփռելու երազների ֆունկցիայի վրա, քանի որ այդ պահին գիտնականները միասնական կարծիք չունեին այդ հարցում:
Մոտակա ժամանակում հետազոտողները մտածում են շարունակել աշխատանքը:








































