Այսօր լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ծննդյան օրն է:
Բրազիլացի կենտրոնական հարձակվողին կոչել են «ֆուտբոլի արքա»։ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուն (պորտուգալերեն՝ Edson Arantes do Nascimento) ծնվել է 1940թ. հոկտեմբերի 23 –ին Տրես-Կորասոյնսում: Նա ամբողջ աշխարհում հայտնի է որպես Պելե:
Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955), «Սանթոս» (1956-1974) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970թթ.)։ 1958-ի և 1970-ի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստն է։ Մասնակցել է նաև 1966-ի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973):
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950թ. սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956թ. տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ: 1957թ. 16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականում և առաջին գոլը խփել է Արգենտինայի դարպասը:
1999թ. ՄՕԿ-ը Պելեին շնորհեց 20-րդ դարի լավագույն մարզիկի կոչումը, իսկ Time ամսագրի վարկածով նա աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է:
Մարզակական կարիերայի ավարտից հետո նա զբացվել է հասարակական ու քաղաքական անգործունեությամբ:
Հայտնի ֆուտբոլիստը շատ ժամանակ է հատկացնում ֆուտբոլի քարոզչությանը ու սպորտին:
Պելեն գրել է ինքնակենսագրական՝ «Ես Պելեն եմ» գիրքը, նկարահանվել է «Փախուստ դեպի հաղթանակը» (1981) ֆիլմում:
Նա հայտնի է նաև որպես հեռուստամեկնաբան, հեղինակ ու սեփական երգերի կատարող, հաջողակ գործարար:










































