Իտալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին վստահ է, որ «Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն դեռևս հնարավորություն կունենա գերազանց խաղ ցուցադրել ազգային թիմում:
30-ամյա Անտոնիո Կասանոն առանցքային դեր էր տանում թիմում «Եվրո-2012»-ի ժամանակ: Այնուհետև նա դուրս մնաց Իտալիայի թիմից:
«Մեր բախտը բերել է, քանի որ ներկայումս բազմաթիվ հարձակվողներ ունենք: Այնուամենայնիվ, Կասանոյի առջև ազգային հավաքականի դռները միշտ բաց են: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Նույնը վերաբերում է նաև Անտոնիո Դի Նատալեին»,- Պրանդելիի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:








































