Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների կանայք 40 000 հագուստ են հյուսել ավստրալական պինգվինների համար, որպեսզի բնական աղետի դեպքում տաքացնեն նրանց: Ակցիան աննախադեպ է, հայտնում է DW-World:
Ապրիլին համբուրգի զբոսաշրջային գործակալություններից մեկի տիրուհին` Անգելիկա Ռեգենշտայնը Կանաչ մայրցամաքից էլեկտրոնային նամակ է ստացել, որում «Ֆիլիպ-Այլենդ» կենդանիների պաշտպանության կազմակերպությունը հայտնել է, որ էկոլոգիական աղետի դեպքում գաճաճ պինգվինները հագուստի կարիք կունենան:
Հաղորդագրությունը կարդացել է 64-ամյա համբուրգցի կինը:
Նախ գերմանուհին սկսել է հյուսել, սակայն հետո հասկացել է, որ միայն մեկ հագուստի համար նրան անհրաժեշտ է 2 երեկո, իսկ 60 000 պինգվինի հագցնելու համար նրա ամբողջ կյանքն էլ չի բավականացնի: Նա տեղի մամուլի միջոցով իրեն օգնելու կոչով դիմել է Համբուրգի կանանց:
Ռեգենշտայնի գործակալության հասցեով ամեն օր արձագանքներ են ստացվել Գերմանիայից, Նորվեգիայից, Լյուքսեմբուրգից, Բելգիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից:
Կես տարի անց նրա գործակալությունում ազատ տեղ չի մնացել:











































