Միլանի «Ինտեր»-ի սեփականատեր Մասիմո Մորատին հայտնել է, թե ինչ խնդիրներ է դրված թիմի առաջ այս տարի, ինչպես նաև խոսել է Ուեսլի Սնեյդերի ապագայի մասին:
«Ինձ դուր է գալիս թիմային ոգին: Բայց մեր նպատակը Սկուդետոն նվաճելը չէ, մենք պարզապես ցանկանում ենք հնարավորության դեպքում անցկացնել մեր լավագույն մրցաշրջանը:
Ես ուրախ եմ, որ թիմը լավ է խաղում: Ստրամաչոնին լավ մարզիչ է, ով շատ լավ է անում իր աշխատանքը:
Սնեյդե՞րը: Այս թիմում միշտ տեղ կա այնպիսի չեմպիոնի համար, ինչպիսին է Ուեսլին: Վստահ եմ՝ նա կկարողանա իր տեղը գտնել Ստրամաչոնիի թիմում»,- Մորատիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:







































