Միացյալ ազգերի կազմակերպությունն անհանգստացած է Իրանում մահապատժի կիրառմամբ: Միայն այս տարվա ութ ամիսների ընթացքում, ՄԱԿ-ի աղբյուրների տվյալներով, գլխատվել է ավելի քան 300 մարդ:
ՄԱԿ-ի Իրանում մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ահմադ Շահիդը հայտարարել է, որ Իրանում ամեն տարի ի կատար են ածվում հարյուրավոր մահապատիժներ: Միևնույն ժամանակ վատանում են այն կալանավորների պայմանները, որոնք կրոնական, էթնիկական կամ սեռական փոքրամասնությանն են պատկանում:
2011թ-ին, ՄԱԿ-ի տվյալներով, Իրանում գլխատվել է 670 մարդ:









































