ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ընտրվելու դեպքում պատրաստվում է ընդարձակել ռազմական բյուջեն Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ընդունված ծրագրերի փակման հաշվին:
«Առաջինը, որից ես անմիջապես կազատվեմ, բարեփոխումներն են առողջապահական ոլորոտում. դրանք արդյունավետ չեն, այնպես որ դրանցից ազատվել է պետք: Այնուհետև ես մեկը մյուսի հետևից կոչնչացնեմ գոյություն ունեցող ծրագրերը: Ես չունևորների բուժօգնության ծրագիրը կփոխանցեմ նահանգային իշխանությունների տնօրինմանը, որոնք առավել արդյունավետ կզբաղվեն այդ հարցերով: Դա թույլ կտա մեզ 8-10 տարում հավասարակշռել բյուջեն»,- ասել է Ռոմնին Օբամայի հետ դեբատների ժամանակ:
Օբաման իր հերթին հայտարարել է, որ զինված ուժերի արդյունավետությունը որոշվում է ոչ թե բյուջեի ծավալով, այլ միջոցների ճիշտ բաշխմամբ:
«Երբ խոսքը ռազմական ոլորտի մասին է, պետք է մտածել նաև ներուժի մասին, օրինակ՝ կիբերանվտանգությանն աջակցելու հարցում»,- ասել է նա:









































