Դեմոկրատ Բարաք Օբաման հաղթել է նախագահական ընյտրությունների բանավեճի վերջին փուլում,- հայտարարում է CNN հեռուստալիքը, որը հարցում է անցկացրել հեռուտադիտողների շրջանում:
Ավելի վաղ CBS հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հարցման նախնական արդյունքներով` Օբաման հաղթել է 53% արդյունքով, Ռոմնին ստացել է 23%:
Օբամայի և Ռոմնիի բանավեճի երրորդ` վերջնական փուլը, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի Բոկա Ռաթոն քաղաքում, նվիրված է եղել արտաքին քաղաքական հարցերին:
«Օբամային ձայն է տվել հարցվածների 48%-ը, Ռոմնիին` 40%-ը»,- իր հարցման արդյունքներն է բերում СNN-ը:
Օբաման առաջ է գրանցված ընտրողների շրջանում, Ռոմնին` այսպես կոչված` «հավանական ընտրողների»` նրանց, ովքեր ձայնի իրավունք ունեն և չեն բացառում, որ կմասնակցեն ընտրություններին:
Ամերիկյան փորձագետների և ԶԼՄ-ների մեծ մասը կանխատեսում են, որ նախագահ կվերընտրվի Օբաման, սակայն աննշան` 2-4% առավելությամբ:









































