ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գտնվելու մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Արա Ֆիդանյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում ՆԳ նախկին նախարարին տասը տարուց ավելի փնտրելու գործը, արդյոք շարունակվում է այն:
«Միջազգային հետախուզումը դեռևս շարունակվում է, իսկ գործի հետ կապված դեռևս ոչ մի տեղեկատվություն չունենք ոչ մի երկրից, ինչպես նաև մեր մարմիններից` նրա գտնվելու հավանական վայրերի մասին: Միայն կարող եմ ասել, որ ներկայում միջազգային հետախուզման մեջ է գտնվում, որը շարունակվում է մեր կողմից: Բնականաբար, ձեռնարկվելիք միջոցառումները սահմանափակվում են զուտ այնքանով, որ տեղեկատվություն պետք է ստանանք կամ անդամ երկրներից նրա տեղաշարժի կամ գտնվելու հավանական վայրերի մասին, կամ մեր տեղական մարմիններից: Այժմ որևէ տեղեկություն չկա»,-նշեց ինտերպոլի ԱԿԲ-ի պետը:









































