Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ածխաթթու գազի մեծ քանակությունը գրասենյակներում կամ դասարաններում ազդում է կենտրոնանալու և որոշում կայացնելու վրա:
Ածխաթթու գազի հիմնական աղբյուրը սենյակներում մարդիկ են: Փողոցում ածխածնի երկօքսիդի քանակությունը մոտ 380 մասնիկ է, այն դեպքում, երբ այդ թիվը սենյակում հասնում է 3000 մասնիկի և ավելիի: Սա պարզել են Նյու Յորքի համալսարանի և Լորենս Բերկլիի լաբորատորիայի գիտնականները համատեղ աշխատանքում:
Ինչպես բացահայտվել է՝ ածխածնի երկօքսիդի բարձր քանակությունը սենյակներում կապված է վատ օդափոխման համակարգի հետ:
Հոգեբանների կարծիքով՝ այս ցուցանիշները վտանգավոր չեն մարդկանց առողջության համար, բայց դրանք թուլացնում են ուշադրությունը և որոշում կայացնելու ունակությունը: Այս պայմաններում մարդիկ անընդհատ քնել են ուզում:
Նրանք դա պարզել են 1000 մասնիկ ածխածնի երկօքսիդով լի սենյակում՝ մարդկանց առաջարկելով անցնել աշխատունակության թեստ: 9-ը թեսերից 6-ը ակնհայտորեն ցույց են տվել, որ պակասել է կենտրոնանալու և որոշում կայացնելու հնարավորությունը: Արդյունքներն ավելի վատ եղան, երբ ածխածնի երկօքսիդի քանակությունը սենյակում հասցվեց 2500 մասնիկի:











































