Samsung-ը կդադարի Apple-ին LC էկրաններ մատակարարել։ Այս մասին տեղեկացնում է Korea Times-ը՝ հղում կատարելով ընկերության բարձրաստիճան աշխատակցին:
Աղբյուրի տվյալներով՝ Samsung-ն արդեն նվազեցրել է LC էկրանների մատակարարումն Apple-ին: Այն ամբողջովին կդադարեցվի 2013 թվականին, քանի որ Samsung-ն այլևս չի ցանկանում այդպիսի ցածր գներով էկրաններ մատակարարել Apple-ին:
Samsung-ն իր գործընկերոջ կորուստը կլրացնի Amazon-ի հետ համագործակցությամբ:
Apple-ն ու Samsung-ն արդեն կես տարի է դատական վեճի մեջ են՝ մտավոր սեփականության մասին օրենքները խախտելու պատճառով:







































