«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Սելթիկ»-ի դեմ խաղից առաջ հայտարարել է, որ Լեո Մեսսին առանձնահատուկ խաղացող է, ու նրա նման ուրիշը չի լինի:
Բացի այդ, ըստ Վիլանովայի, Մեսսին ֆավորիտ է «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում:
«Այն մարդիկ, ովքեր քվեարկելու են, կքվեարկեն: Ես կընտրեի Մեսսիին այն ամենի համար, ինչի նա հասել է ֆուտբոլում: Ես չեմ ուզում դրա մասին մեկ անգամ ավել խոսել: Մարդիկ միշտ խոսում են այդ մասին, իսկ հաջորդ օրն արդեն Մեսսին հրաշքներ է ցուցադրում: Ուրիշ ոչ մեկը չի կարող կրկնել այն, ինչ նա արեց «Ռիասոր» մարզադաշտում»,- հայտարարել է Վիլանովան:
Հիշեցնենք, որ «Դեպորտիվո»-«Բարսելոնա» խաղում (4:5) Մեսսին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:











































