25-ամյա Մասսուդ Հասանը հսկայական սպիտակ գունդ է ստեղծել, որը հիշեցնում է խատուտիկ, այն զբոսնում է և ականազերծում ականապատված դաշտավայրերը: Այն շարժվում է փչող քամու միջոցով: Ստեղծագործությունը ներկայացվել է «Հոլանդական դիզայնի շաբաթ 2012»-ի ժամանակ:
Գունդը կշռում է 80 կգ, պատրաստված է երկաթից, եղեգից և պլաստիկից, շատ մատչելի է և մինչև իր պայթելը կարող է պայթեցնել 4 ական: Հեղինակի խոսքերով՝ ականների պայթեցման արդյունավետությունը կազմում է ոչ թե 100, այլ 50 %, ինչը ևս շատ կարևոր է մարդկային կյանքեր փրկելու գործում: Այս սարքի կիրառումը կօգնի փրկել հազարավոր կյանքեր:
Այսպիսի յուրաքանչյուր սարքավորում ունի GPS տվիչ` կապված վեբ-կայքի հետ, որի միջոցով էլ հնարավոր է տեսնել, թե որ հատվածն է մաքուր ականներից և որն է ականազերծվել:
Այս ստեղծագործության հեղինակը ծնվել է Աֆղանստանում և մինչև 14 տարեկանն ապրել է այնտեղ:









































