Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Մհեր Մկրտչյանի արդեն երրորդ անգամ կոտրված արձանին, իր դժգոհությունը հայտնեց. «Արձանի հեղինակը մեր ուսանողն է եղել, ես ճանաչում եմ: Բայց որակը բավականին ցածր է: Այդ արձանները պետք է լինեին տիմբոլտից: Եթե ժամանակավոր է և ջարդվող, չարժե անընդհատ դնել և մտածել՝ ո՞նց անել, որ չջարդվի: Իզուր տեղը փող քամուն տալ չի կարելի: Եվ երկրորդ՝ այդ բոլորը գեղարվեստական խորհուրդը պետք է որոշեր, պետք չէր այդպես միանգամից դնել և քաղաքի տեսքն իզուր տեղը գցել»:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարելի է անել, որպեսզի արձաններն այլևս չկոտրեն, քանդակագործն ասաց. «Պետք է քաղաքացիների որակը բարձրացնել, իսկ դա անելը բավականին բարդ է»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը երեկոյան անհայտ մարդիկ նորից կոտրել էին հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի արձանը:










































