Շարժական կապի ճապոնական օպերատոր NTT DoCoMo-ն նախատեսում է նոյեմբերի 1-ից գործակցել նոր ծառայություն, որը թույլ կտա հաճախորդներին ուղիղ ռեժիմում թարգմանել հեռախոսային խոսակցությունները, հաղորդում է BBC News-ը: Այս նոր ծառայության շնորհիվ Ճապոնիայում բջջային կապից օգտվողները կարող են ազատ շփվել անգլերենով, չինարենով և կորեերենով` առանց սովորական թարգմանչի դիմելու: Ապագայում նախատեսվում է ընդարձակել հնարավորությունները` ավելացնելով ֆրանսերենը, գերմաներենը, ինդոնեզերենը, իտալերենը, պորտուգալերենը, իսպաներենը և թայերենը:
Ավտոմատ թարգմանչի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սմարթֆոնը համալրվցած լինի Android օպերացիոն համակարգով:










































