Թուրքմենստանի Իզգանտ գյուղում կանգնեցվել է երկրի նախագահի հոր՝ Մյալիկգուլի Բերդիմուհամեդովի արձանը։ Այս մասին տեղեկացնում է «Գունդոգար»-ը:
Արձանը կանգնեցվել է նոր մշակույթի պալատի մոտ, որի բացման արարողությանը մասնակցել է նաև երկրի նախագահը: Այս մասին պետական TDH գործակալությունը հայտնել է, որ նախագահի հոր արձանը կանգնեցվել է որպես արդար աշխատողի, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման, արժանապատվության, պատվի և ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելելու օրինակ:
Թուրքմենստանի նախագահի հայրը մինչև 1980 թվականը ծառայել է ներքին զորքերում, այնուհետև աշխատել է երկրի կառավարությունում:
Գուրբանգուլ Բերդիմուհամեդովի, ինչպես նաև իր նախորդ Սափարմուրադ Նիյազովի նախագահության օրոք, անձի պաշտամունքը տարածվում է նաև նախագահի բարեկամների վրա:








































