Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան պահանջել է հարավկորեական պատգամավորներից չեղյալ համարել Տոկտո վիճելի կղզիներ այցելությունը:
«Հարավկորեական խորհրդարանի պատգամավորների այցը Տոկտո կղզիներ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ճապոնիայում Կորեայի դեսպանատան միջոցով մենք փոխանցել ենք մեր պահանջները»,- Ֆուձիմուրայի խոսքերն է մեջբերել է KBS հեռուստաալիքը:
Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև հարաբերությունները սրվել էին օգոստոսին հարավկորեացի նախագահ Լի Մեն Բակի՝ Տոկտո այցելությունից հետո:
Հիշեցնենք, որ անմարդաբնակ Տոկտո կղզիները միջազգային վեճի առարկա են դարձել 1945 թվականին: Ներկա պահին այդ կղզիները վերահսկվում են Կորեայի կողմից, որն այնտեղ փոքր զորամաս ունի:









































