Ջիմ Քերին Լոնդոնում է «Kick 2»-ի նկարահանման աշխատանքներին մասնակցելու համար: Թերևս դերասանը և ֆիլմի հեղինակները գոհ են համագործակցությունից: Քերին որոշել էր նշել իր աշխատանքների սկիզբը Բրիտանիայում և այդ առթիվ իր գործընկերների հետ շոգենավով ճանապարհորդություն իրականացնել Թեմզա գետի վրայով:
Բոլոր ծախսերը նա վերցրել է իր վրա, և, ինչպես ներկաներն են պատմում, խմիչքը գետի պես հոսում էր այդ երեկո: Ամենահամեստ հաշվարկներով այդ երեկոյի ընթաքում Քերին ծախսել է մոտ 100 ֆունտ ստեռլինգ (160,45 հազար դոլար):
Շրջագայության ընթացքում հյուրերը չեն այցելել ոչ մի տեսարժան վայր, այլ լսել են քաղաքի պատմության Քերրի տարբերակը, որը, ըստ ներկաների, բավականին հետաքրքիր է եղել:











































