Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունն աշխատանքներ է տանում քրդական հարցի լուծման նպատակով «ճանապարհային քարտեզի» մշակման ուղղությամբ: Խոսքը քրդերին առնչվող ժողովրդավարական բարեփոխումների անցկացման մասին է:
Նշվում է, որ մի կողմից Թուրքիան շարունակելու է զինված պայքար մղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ, իսկ մյուս կողմից էլ սկսվելու է բանակցային նոր գործընթաց՝ քուրդ զինյալներին ամբողջովին զինաթափելու համար: Կառավարությունն այս նախաձեռնությունը ցուցաբերում է՝ ելնելով քրդական հարցին առնչված նախորդ նմանատիպ գործընթացներից ստացած դասերից:
Ներկայումս վերանայվել են նախորդ գործընթացների «դերակատարներն ու գործոնները»: Էրդողանը ցանկանում է նոր էջ բացել այդ հարցում:










































