Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ երկրներ փորձում են թույլ չտալ, որպեսզի Սիրիայում իրավիճակը փոխվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Ռոսիյսկայա գազետա»-ի ընթերցողների հարցերին:
«Ընդդիմությունը շարունակում է սպառազինություն, գումար և ռազմական աջակցություն ստանալ: Երբ մենք զրուցում ենք ընդդիմադիրների հետ. և՛ արտաքին ընդդիմության՝ ի դեմս Սիրիայի ազգային խորհրդի, և՛ ներքին ընդդիմության՝ այսպես կոչված Ազգային համակարգող կոմիտեների հետ, ապա նրանց ասում ենք, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Նրանցից շատերը պատասխանում են, որ արևմտյան գործընկերները միանգամայն այլ բան են ասում՝ կոչ անելով շարունակել դիմադրել, կրակել, պնդել իրենց իրավունքները զենքը ձեռքներին, և այդ դեպքում միայն վարչակարգը կտապալվի: Ակնարկվում է նաև, որ այդ առումով նույնպես արտաքին աջակցություն կցուցաբերվի»,- ասել է Լավրովը:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հենց որևէ իրավիճակում որևէ լույս է նկատվում, ինչ-որ մեկին ձեռնտու է թույլ չտալ, որ իրավիճակն անցնի առավել հանգիստ ընթացքի, այլ ուզում են, որ շարունակվի արյունահեղությունը Սիրիայի ներսում, շարունակվի քաղաքացիական պատերազմը»,- ընդգծել է Լավրովը:






































