Տեխաս նահանգի Ռայսի համալսարանում կանցկացվի դասընթաց՝ նվիրված Skyrim խաղին: Այս մասին հայտնում է Joystiq կայքը: Դասընթացի ամբողջական անվանումը հնչում է այսպես՝ «Սկանդինավյան մտացածին աշխարհները. Հնագույն հյուսիսային ասքերը և Skyrim-ը»:
Ուսանողները, որոնք կորոշեն մասնակցել դասընթացին, խաղի տարբեր սյուժեներով կարող են համեմատել սկանդինավյան և իսլանդական լեգենդները: Դասընթացը կտևի ընդամենը մեկ կիսամյակ, համալսարանը չի ծրագրում վերսկսել այն:
RPG Skyrim խաղը, որը մշակել է Bethesda Game ստուդիան Xbox 360 և PlayStation 3 խաղային ապարատների համար, վաճառքի է դուրս եկել 2011 թվականի նոյեմբերին: Այն The Elder Scrolls սերիայի 5-րդ խաղն է: Ստուդիան թողարկել է Skyrim-ի երկու հավելում՝ Dawnguard-ն ու Hearthfire-ը: Մոտ ժամանակներս ընկերությունը պատրաստվում է թողարկել ևս մեկ լրացում՝ Dragonborn-ը:










































