Ամերիկյան տիեզերական Curiosity ապարատը նախավարժանքային 3 փորձից հետո իր լաբորատորիա է փոխադրել Մարսի հողի առաջին նմուշը: Այս մասին հայտնում է News Liga-ն:
Հիշեցնենք, որ վերջերս մարսագնացը դադարեցրել էր իր աշխատանքը պլաստիկ կտորների պատճառով, որով պատված է եղել ռոբոտը՝ վայրէջքի ժամանակ վնասվածքներից խուսափելու համար: Դրա հետ մեկտեղ աստղագետները հայտնաբերել էին նաև այլ հետաքրքիր օբյեկտներ, որոնք ենթադրաբար Կարմիր մոլորակի արտասովոր հանքանյութեր են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Curiosity-ն վայրէջք է կատարել Մարսի մակերևույթին՝ երկրաքիմիական և աշխարհագրական հետազոտությունների և մոլորակի մթնոլորտի ուսումնասիրման համար:








































