Saturday, 27 06 2026
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Րաֆֆին այրեց «տաճարը». Մերօրյա չստացված Հերոստրատը

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը երևի թե ամենակարճատևն էր հայաստանյան պատմության ընթացքում: Այն գոյատևեց մի քանի ամիս, թեև պետք է խոստովանել, որ դաշինքը թվում էր Հայաստանի պատմության ամենախոստումնալիցներից մեկը և ինչ որ առումով նաև` աննախադեպ, քանի որ այն հանդիսանալու էր, կամ համենայնդեպս` այդպես էր տպավորությունը, արևմտյան քաղաքակրթական կողմնորոշման քաղաքական սպասարկումը ստանձնած քաղաքական բևեռի առանցք:

Ակնհայտ է, որ դաշինքը քանդեց «Ժառանգությունը»: Այսինքն` ամեն ինչ սկսեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` իր հայտնի հայտարարություններով: «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատներ»-ին է մեղադրում դաշինքը քանդելու մեջ, իսկ դեմոկրատները հերքում են որևէ պայմանավորվածություն խախտելու` ժառանգականների պնդումները:

Սակայն առնվազն երկու կողմերն էլ հավասարապես համոզիչ չեն հասարակության համար, հետևաբար մնում է կոնկրետ փաստը` որ քանդման գործընթացը նախաձեռնել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Թե ինչի համար էր դա նրան պետք` երևի թե կպարզվի առաջիկայում: Չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս քայլին գնացել է որոշակի հուսահատությունից դրդված` փորձելով այսպիսով գոնե իր վրա ուշադրություն հրավիրել, ինչպես Հերոստրատը այրում էր Արտեմիսի տաճարը` պատմության մեջ իր անունը թողնելու համար:

Ի վերջո` պետք չէ մոռանալ, որ այն օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր հանրության համար ուշագրավ հայտարարություններով հանդես գալ, բոլորի ուշադրությունը շեղվեց Վարդան Օսկանյանի գործով խորհրդարանական քննարկումներին, ինչի արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանին այլևս մնում էր միայն այրել դաշինքը` ուշադրություն գրավելու համար: Դա նրան, իհարկե, հաջողվեց, սակայն այսօր մի բան է հստակ` դաշինքի տրոհումը Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կենսագրության երևի թե վերջին ակտն է կամ ակտերից մեկը, որոնք կարող են ունենալ իր շրջանակից փոքր-ինչ դուրս քաղաքական ազդեցություն:

Դժբախտաբար, «Ժառանգության» առաջնորդը չկարողացավ համարժեք օգտագործել այն ահռելի քաղաքական պոտենցիալը, որ ուներ նա մինչև անգամ մեկ-երկու տարի առաջ` մինչև Ազատության հրապարակի իր հացադուլը: Այդ հացադուլը պետք է որ կրկնապատկեր նրա քաղաքական ներուժը, սակայն եղավ հակառակը, և ակցիայից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ կերպ չկարողացավ գտնել դրա և ակտիվ քաղաքականության պրակտիկ կապը, չկարողացավ շարունակել այն, ինչ մտահղացել էր:

Արդյունքում «Ժառանգության» առաջնորդը հայաստանյան քաղաքական դաշտում աստիճանաբար սկսեց վերածվել դեստրուկտիվ բաղադրիչի` համալրելով մյուս գործիչների և ուժերի շարքը: Այդ գործընթացից դուրս գալու վերջին շանսերից մեկը «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինքն էր, որ կարող էր լինել քաղաքական լուրջ հեռանկար պարունակող նախագիծ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը նաև այդ շանսը չօգտագործեց և փաստացի քանդեց դաշինքը` այն դեպքում, երբ ինքը գտնվում էր դրա տակ:

Միգուցե սա անձնազոհ արարք էր, միայն թե պարզ չէ այն անձը, ում համար ինքզինքը զոհեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեև նախագահական ընտրություններին ընդառաջ` շատ բաներ երևի թե դեռ կպարզվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում