Տեքստ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին մեկ շաբաթից կժամանի Մոսկվա` խորհրդատվությունների նպատակով: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հուսով ենք, որ ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի նոր, հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, որը մեկ շաբաթից պետք է գա Մոսկվա` խորհրդատվությունների, կձգտի գործնականում կիրառել Ժնևյան կոմյունիկեի սկզբունքները»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով «Ռուսկայա գազետա»-ի հարցին:









































