Անգլիացի դիզայներ Ջեյմս Մանրոն փայլուն ձայնասկավառակներից ստեղծել է 100 հսկայական ջրաշուշաններ:
Դրա համար նրան անհրաժեշտ է եղել 65.000 ձայնասկավառակ, որոնք նա միացրել է մեծ շրջանում ու իջեցրել ջրի վրա: Արևի վրա այս ձայնասկավառակե շրջանակները ծիածանի գույներով շողալով` ստեղծել են հրաշալի էֆեկտ:
Նման շքեղ արհեստական ջրաշուշաններ են հայտնվել Փենսիլվանիայի այգում: Անգամ արևի թույլ ճառագայթները արհեսական ջրաշուշանները կենդանացնում են, և դրանք շողում են բոլոր հնարավոր գույներով:
ԴԻզայները վստահ է, որ իր ստեղծագործությունը կարելի է համարձակորեն անվանել արվեստի աշխատանք, քանի որ շրջապատը լցնում է դրական էներգիայով:
Առաժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ ջրաշուշանները կգտնվեն Փենսիլվանիայի այգում:







































